ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նունեի «անկախությունը»

Նունեի «անկախությունը»
20.09.2013 | 14:38

Մեզանում հետաքրքիր ավանդույթ է ձևավորվել. տոն նշելը նույնացվում է մի «փունջ» էստրադային կայացած ու չկայացած աստղերի բացօթյա համերգներ «բեմադրելու հետ»: Ինչ-ինչ, բայց անկախության տոնն արժե, որ վերևում նստածները մի պահ այս առումով մտորեին: Այս տարի, փաստորեն, անկախությունը նշվելու է Նունե Եսայանի «դեմքով», ու հանուն դրա քաղաքը երկու օր պիտի կաթվածի ենթարկվի, ինչ է տոնական միջոցառման գլխավոր համերգը պետք է այս երգչուհուն վերապահվի: Թե ինչ սկզբունքով են համապատասխան մարդիկ որոշել, որ անկախության օրվա համար ամենահամապատասխան երգչուհին Նունեն է, միայն իրենց է հայտնի: Գուցե մի առումով լավ են պրծել. ռուս կիսամերկ, մերոնցից ավելի չկայացած երգչուհիների կարծես թե այս անգամ «չեն հրավիրել»: Ամեն դեպքում կազմակերպիչներն ու նրանց հովանավորները մի հարցում չեն սխալվել, այսօրվա իշխանությունների գնահատականը անկախությանը «Նունեի» չափով է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ